Մինչև 2017թ. հոկտեմբեր ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից 800 քաղաքացիական է մահացել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի նոյեմբերի 30-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է 801 քաղաքացիական անձ: Զեկույցը տեղադրվել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պաշտոնական կայքում:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՊ դիրքերին Սիրիայի Քոբանի քաղաքում (արխիվ)

Ըստ աղբյուրի՝ ևս 695 մահվան դեպք դեռևս հետաքննվում և պարզ չէ, թե արդյոք քաղաքացիականները մահացել են ավիահարվածներից:

Ըստ զեկույցի՝  2014-ի օգոստոսից մինչև 2017-ի հոկտեմբերը ներառյալ ԱՄՆ գլխավորած կոալիցիան իրականացրել է 28000-ից ավել ավիահարված:

Միևնույն ժամանակ Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածների մոնիթորինգով զբաղվող Airwars.org կայքը հայտնում է, որ 2017-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Սիրիայում և Իրաքում կոալիցիայի ավիահարվածներից ամենաքիչը 5961 քաղաքացիական է սպանվել: Միևնույն ժամանակ աղբյուրը չի բացառում, որ կորուստների թիվը կարող է տատանվել 6000-9000 միջև:

Ավելի վաղ այս աղբյուրը հայտնել էր, որ 2017-ի հուլիսի 30-ի դրությամբ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից սպանվել է ամենաքիչը 4354 քաղաքացիական անձ:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողացավ 2014-ի հունիսի կեսերին Իրաքի կառավարական բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը:

Սիրիայում կոալիցիայի ավիահարվածների ինֆոգրաֆիկա, աղբյուրը՝ Airwars.org կայք

Սիրիայում կոալիցիայի ավիահարվածների ինֆոգրաֆիկա, աղբյուրը՝ Airwars.org կայք

Իրաքում կոալիցիայի ավիահարվածների ինֆոգրաֆիկա, աղբյուրը՝ Airwars.org կայք

Իրաքում կոալիցիայի ավիահարվածների ինֆոգրաֆիկա, աղբյուրը՝ Airwars.org կայք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *