Tag Archives: ռազմական բյուջե

Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ

Նոյեմբեր 11, 2021 15:30 | RAZM.INFO -

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի 2022թ․ պետբյուջեի նախագիծն, ըստ որի պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 490 մլն մանաթ (~2,6 մլրդ դոլար՝ նոյեմբերի 10-ի փոխարժեքով (1₼ = 0.59$)):

Continue reading

Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, իսկ Հայաստա՞նը

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Հունիս 14, 2021 17:21 | RAZM.INFO -

Ադրբեջանն իր 2021թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին նախատեսում է հատկացնել ~20.5%-ով ավելի շատ գումար, քան նախորդ տարվա համար էր նախատեսված։ Մինչ պատերազմն էլ վերջին առնվազն հինգ տարում, Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ամեն տարի ավելացնում էր, ինչպես նաև՝ գրեթե յուրաքանչյուր տարի գերակատարում դրանք, ինչը ցուցիչ էր նրա, որ այդ երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ 2021թ.՝ այդ պատերազմից հետո էլ, Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն՝ իրեն համարելով պատերազմող երկիր, որը պետք է ունենա արդիականացված բանակ։ Իսկ պատերազմում պարտված ու կորուստներ կրած Հայաստանի ռազմական բյուջեն 2021թ. նվազում է։

Continue reading

2020–ին ԱՄՆ–ի ռազմական ծախսերը ամենաշատն են եղել, Ռուսաստանինը՝ 4–րդը․ SIPRI

sipri Ապրիլ 26, 2021 18:29 | RAZM.INFO -

Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) զեկույցի՝ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը եղել է ԱՄՆ–ն 778 մլրդ դոլար ցուցանիշով։ ԱՄՆ–ին հաջորդում են Չինաստանը (252 մլրդ դոլար), Հնդկաստանը (72.9 մլրդ դոլար), Ռուսաստանը (61.7 մլրդ դոլար) և Մեծ Բրիտանիան (59.2 մլրդ դոլար)։

Continue reading

Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020–ին ավելացել են, Հայաստանինը՝ նվազել․ SIRPI

sipri Ապրիլ 26, 2021 17:42 | RAZM.INFO -

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է զեկույց, ըստ որի Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ–ի 5.4 տոկոսը։ Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2.6 տոկոսով, որը կազմել է ՀՆԱ–ի 4.9 տոկոսը։

Continue reading

Ադրբեջանի 2020թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում Փետրվար 10, 2021 19:19 | RAZM.INFO -

Ադրբեջանում 2020թ. պաշտպանական ծախսերը կազմել են 4 մլրդ 426,8 մլն մանաթ (~2 մլրդ 604 մլն ԱՄՆ դոլար՝ փետրվարի 10-ի փոխարժեքով), ինչը ~12,9 տոկոսով ավելի է 2019թ. հաստատված բյուջեի պաշտպանական ծախսերից և ~14 տոկոսով էլ ավելի է 2020թ. ընթացքում կորոնավիրուսի հարուցած վնասների պատճառով կրճատված բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերից։

Continue reading

Ադրբեջանի 2021թ. պաշտպանական ծախսերը մոտ 2,7 մլրդ դոլար կկազմեն

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում Հունվար 5, 2021 13:19 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի 2021թ. պետբյուջեն, որով պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 585 մլն մանաթ (~2,7 մլրդ դոլար (հունվարի 2-ի փոխարժեքով))։ Սա նախորդ տարվա փոփոխված* բյուջեից ավել է մոտ 20,5 տոկոսով։ Ենթադրելի է, որ Ադրբեջանում առաջնահերթ փորձելու են վերականգնել պատերազմի հետևանքով կրած կորուստները։

Continue reading

Ռուսաստանը պաշտպանական բյուջեին շուրջ 127 մլրդ դոլար է պլանավորում հատկացնել մինչև 2023թ․

ՌԴ ՊՆ շենքը Սեպտեմբեր 18, 2020 16:46 | RAZM.INFO -

Ռուսաստանը 2021-2023թթ պաշտպանական բյուջեին պլանավորում է հատկացնել 9․6 տրիլիոն ռուբլի (սեպտեմբերի 18-ի փոխարժեքով՝ 127 միլիարդ դոլար)։ Մասնավորապես 2021 թվականի պաշտպանական բյուջեի համար նախատեսվում է հատկացնել 41․3 մլրդ դոլար, 2022 թվականին՝ 42․9 մլրդ դոլար, 2023 թվականին՝ 43․2 մլրդ դոլար։

Continue reading

Ադրբեջանում նախատեսում են 2021թ․ պաշտպանական ծախսերին մոտ 2,3 մլրդ դոլար հատկացնել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Սեպտեմբեր 3, 2020 17:43 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «2021թ․ պետբյուջեի նախնական ցուցանիշների մասին հայտարարություն», ըստ որի 2021թ․ պաշտպանական ծախսերին կհատկացվի բյուջեի ծախսերի 15,3 տոկոսը, մոտ 3 մլրդ 954 մլն մանաթ (~2 մլրդ 326 մլն դոլար, սեպտեմբերի 3-ի փոխարժեքով)։

Continue reading

Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեի փոփոխությունների նախագիծը

Իլհամ Ալիևը փաստաթուղթ է ստորագրում Օգոստոս 12, 2020 20:54 | RAZM.INFO -

Օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով ավելանալու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում են այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։

Continue reading

Ադրբեջանում բյուջեի փոփոխություններ են նախատեսում, ռազմականը կրճատում են, առողջապահականն` ավելացնում

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Օգոստոս 3, 2020 16:43 | RAZM.INFO -

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկվելու է 2020թ. պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 2-ի փոխարժեքով)։

Continue reading