Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեի փոփոխությունների նախագիծը

Օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով ավելանալու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում են այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։

Հաստատված տարբերակում ծախսերը նույնն են, ինչպես ներկայացվել էին Միլլի Մեջլիսում։ Օգոստոսի 5-6-ը խորհրդարանում բյուջեի փոփոխություններն ընդունվել էին երկու ընթերցմամբ։

Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 12-ի փոխարժեքով)։

Մանաթ ()Դոլար ($)Գործող բյուջեից տարբ֊ը
7.2.Պաշտպանություն և ազգային անվտանգություն3,804,168,0052,237,745,869-49,417,716.00
7.2.1.Պաշտպանության ուժեր1,670,946,168982,909,503-51,908,291
7․2․2․Ազգային անվտանգություն244,151,063143,618,271+8,500,000
7․2․3․Սահմանապահ ծառայություն279,414,497164,361,467-5,775,464
7․2․4․Կիրառական հետազոտություններ3,794,8412,232,259-95,761
7․2․5․Այլ դասերին չպատկանող ծախսեր1,605,861,436944,624,367-138,200
Առաջարկվող փոփոխություններով նախատեսված պաշտպանական ծախսերը և գործող բյուջեից

2020թ. բյուջեի փոփոխությունների հայտարարված նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, երկրին նոր կորոնավիրուսի (COVID-19) հասցրած վնասների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը, առողջապահության ոլորտում իրականացվելիք լրացուցիչ լայնածավալ միջոցառումների համար հավելյալ կարիքների ապահովումը, համավարակից տուժած տնտեսական ոլորտին և բիզնեսներին, բնակչության խոցելի խմբերին պետական աջակցության շարունակումն ապահովելն, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին բյուջեի աճող ծախսերի և նվազող եկամուտների արդյունքում կանխատեսվող անկայունությունը վերացնելն է։

Հիշեցնենք, որ մինչ բյուջեի փոփոխությունների մասին նախագիծը կքննարկվեր Միլլի Մեջլիսում, Ռազմինֆոն զրուցել էր ադրբեջանգետ Տարոն Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ ծախսերը հնարավորինս բալանսավորել են, եկամուտները հիմնականում ապահովվել են Պետական նավթային ֆոնդի (SOFAZ) և ոչ հարկային մուտքերի հաշվին։

Ադրբեջանի բյուջեի փոփոխությունների նախագծի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *