Ռուսաստանը 2021-2023թթ պաշտպանական բյուջեին պլանավորում է հատկացնել 9․6 տրիլիոն ռուբլի (սեպտեմբերի 18-ի փոխարժեքով՝ 127 միլիարդ դոլար)։ Մասնավորապես 2021 թվականի պաշտպանական բյուջեի համար նախատեսվում է հատկացնել 41․3 մլրդ դոլար, 2022 թվականին՝ 42․9 մլրդ դոլար, 2023 թվականին՝ 43․2 մլրդ դոլար։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ 2021 թվականի համար առաջարկված գումարը 1․5 միլիարդ դոլարով ավելի քիչ է, քան նախնական հաստատված թիվը, 2022 թվականինը՝ 1․1 մլրդ-ով, իսկ 2023 թվականի բյուջեն 341 մլն դոլարով ավելին է նախնական գումարից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի համար ՌԴ ՊՆ-ին հատկացվել էր 25․1 մլրդ դոլար։