Ադրբեջանում նախատեսում են 2021թ․ պաշտպանական ծախսերին մոտ 2,3 մլրդ դոլար հատկացնել

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «2021թ․ պետբյուջեի նախնական ցուցանիշների մասին հայտարարություն», ըստ որի 2021թ․ պաշտպանական ծախսերին կհատկացվի բյուջեի ծախսերի 15,3 տոկոսը, մոտ 3 մլրդ 954 մլն մանաթ (~2 մլրդ 326 մլն դոլար, սեպտեմբերի 3-ի փոխարժեքով)։

Նշենք, որ սա առայժմ նախնական հայտարություն է, բյուջեի նախագիծը, որը պետք է հոկտեմբեր֊դոկտեմբեր ամիսներին քննարկման դրվի խորհրդարանում, այնուհետ հաստատվի ադրբեջանի նախագահի կողմից, դեռևս հրապարակված չէ։

Նախնական տվյալներով ներկայացված ծախսերը 2020թ֊ի փոփոխված բյուջեի համեմատ ավել է մոտ 150 մլն մանաթով (~88 մլն դոլարով) կամ 3,9 տոկոսով։

Հետաքրքիր է, որ նախնական տվյալներով առողջապահության և սոցպաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերն ավելի քիչ են (առոջապահությանը՝ 7․9, սոցպաշտպանությանը՝ 14․6 տոկոս), քան պաշտպանականը, թեպետ կորոնավիրուսի հասցրած վնասների պատճառով ընթացիկ տարվա բյուջեն Ադրբեջանում փոփոխեցին՝ ավելացնելով առողջապահության և սոցպաշտպանության ծախսերն ու նվազեցնելով պաշտպանականը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել էր 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այդ փոփոխություններով ավելանալու էին առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում էին այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։ 2020թ․ բյուջեի փոփոխությամբ եկամուտները հիմնականում ապահովվել էին Պետական նավթային ֆոնդի (SOFAZ) և ոչ հարկային մուտքերի հաշվին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *