
Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։
Continue readingՀուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։
Continue readingԱդրբեջանի պաշտպանության նախարարության հուլիսի 14-ի տարածած հաղորդագրությունն առ այն, թե հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Continue readingՀուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող։
Continue readingPosted in Լուրեր
Tagged հայ-ադրբեջանական սահման, հայկական բանակի կորուստներ, մարտական կորուստներ
Հուլիսի 7-ին, նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից։ Ազատման մասին հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Continue readingPosted in Լուրեր
Tagged Հայաստան, հայկական բանակ, ՀՀ ՊՆ, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս
Նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։
Continue readingՀունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։
Continue readingPosted in Լուրեր
Tagged Ադրբեջան, զորավարժություններ, թուրք-ադրբեջանական զորավարժություն, Թուրքիա
Հունիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ այնուհետ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են պաշտոնական այցով Բաքու մեկնած Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը։
Continue readingՀունիսի 12-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանը ադրբեջանական կողմին է ներկայացրել Աղդամի (Ակնա) շրջանի ականների քարտեզը, ինչին ի պատասխան Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 հայ ռազմագերու։
Continue readingՀունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։
Continue readingՄայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներից, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից մի քանի հայ զինծառայողի ձերբակալումից: ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ի դրությամբ: Նույն օրվա իր դիրքերին վերադառնալու կոչ է արվում նաև Հայաստանին:
Continue readingPosted in Լուրեր
Tagged Ադրբեջան, ադրբեջանական բանակ, ԱՄՆ, հայ-ադրբեջանական սահման, Հայաստան, հայկական բանակ, ռազմագերիներ