Հուլիսի 14-ին Երասխի ուղղությամբ թշնամու կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. ՊՆ

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հայկական բանակի զինծառայող։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Նշվում է, որ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՊՆ-ի` կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Նշենք, որ Երասխի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի և կորուստների մասին ադրբեջանական կողմն առայժմ որևէ հայտարարություն չի արել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *