Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից

Հուլիսի 7-ին, նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից։ Ազատման մասին հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ գեներալ–մայորը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել 2016-ի ամռանը, մինչ այդ զբաղեցրել է կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ վերջին օրերին հայկական մեդիայում լուրեր էին շրջանառվում, որ գեներալ֊մայորի պայմանագրի ժամկետը լրանալուց (հուլիսի 7-ին) հետո նրա պայմանագիրը չի երկարացվելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *