Վերին Շորժայում թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել. ԶՈւ ԳՇ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր զինծառայող։ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից հայտնում են, որ վիրավորումը թեթև է։

Այս մասին փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը` հղում անելով ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանին։

Ըստ գնդապետի` ՀՀ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրաձգության և վիրավորների մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողները Վերին Շորժայի հատված էին ներխուժել մայիսի կեսերին և հաստատվել այնտեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *