ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի՝ Շուշիի ուղղությամբ կրակելու հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հուլիսի 14-ի տարածած հաղորդագրությունն առ այն, թե հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 13-ին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այդ պահին Արցախի ՄԻՊ ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել:

Արցախի ՄԻՊ հայտարարությունից հետո՝ այսօր առավոտյան, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորադագրություն էր տարածել, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացել Շուշիի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *