[Լրացված] ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ի ժամը 8։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից հետո սկսված մարտական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Այլ մանրամասներ այս պահին չեն նշվում։

[12։13 Լրացում] Զոհված զինծառայողներն են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Հուլիսի 28-ին Ադրբեջանը հարձակվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մարտեր են Սոթքից Վերին Շորժա հատվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *