ժամը 10։00-ից հրադադարի պայմանավորվածություն է․ Ադրբեջանն արդեն խախտել է այն

Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 28-ի ժամը 10։00-ից։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը։ ՀՀ ՄԻՊ-ը ժամը 10:30-ի դրությամբ ահազանգներ է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Հրադադարի մասին տեղեկությունը Sputnik Armenia-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից։

Նշենք, որ Sputnik-ի ադրբեջանական ծառայությունն էլ ավելի վաղ, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ Բաքուն համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնած հրադադարին։

Հուլիսի 28-ին Ադրբեջանը հարձակվել էր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մարտեր են ընթացել Սոթքից Վերին Շորժա հատվածում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հայկական կողմն ունի երեք զոհ և վիրավորներ։ Ադրբեջանը մինչ այժմ հայտնել է իր երկու վիրավորի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *