Ինչ է կատարվել սահմանին հուլիսի 28-ին․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով՝ ինչպես են սկսվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում ընթացած մարտերը։ Հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, Վերին Շորժայի և Սոթքի հատվածում, հրետանային և հրաձգային միջոցներից կրակել են ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը։

Սրա հետևանքով ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, ժամկետային զինծառայողներ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ ժամկետային 5 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Ադրբեջանցիները նպատակ են ունեցել խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը, առանձնացնել և զավթել դրա տարածքի մի մասը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ թշնամին ետ է շպրտվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ 10։00-ից հրադադարի պայմանավորվածություն է ուժի մեջ մտել, որը, ըստ ՀՀ ՄԻՊ-ի, Ադբրբեջանը խախտել է՝ կրակելով գյուղերի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *