COVID-19 է հայտնաբերվել Վրաստան այցելած թուրք զինվորականի մոտ

Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից օրեր առաջ կազմակերպված պաշտոնական հանդիպման մասնակիցներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Այս մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով վարակակիրը Թուրքիայի քաղաքացի է: Նա այժմ բուժում է ստանում Բաթումիի հիվանդանոցում։

Փոթիի նավահանգստում մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ից 13 ռազմական ներկայացուցիչներ Վրաստանից, ԱՄՆ-ից և Թուրքիայից, ինչպես նաև՝ նավահանգստի երկու ներկայացուցիչ: Վերջինները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *