Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարարին

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարպատալովը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Կարտապալովը Հայաստան էր ժամանել ներկա գտնվելու «Բանակային միջազգային խաղեր-2020»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման արարողությանը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՌԴ պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապալովը․ նկարը՝ ՀՀ ՊՆ-ի։

«Խաղաղության մարտիկ» մրցույթում հաղթել էր Ռուսաստանի թիմը։ Հայաստանի թիմը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Բելառուսի թիմը։ Մրցույթը երրորդ տարին անընդմեջ անցկացվում էր Հայաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *