Ադրբեջանի 2021թ. պաշտպանական ծախսերը մոտ 2,7 մլրդ դոլար կկազմեն

Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի 2021թ. պետբյուջեն, որով պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 585 մլն մանաթ (~2,7 մլրդ դոլար (հունվարի 2-ի փոխարժեքով))։ Սա նախորդ տարվա փոփոխված* բյուջեից ավել է մոտ 20,5 տոկոսով։ Ենթադրելի է, որ Ադրբեջանում առաջնահերթ փորձելու են վերականգնել պատերազմի հետևանքով կրած կորուստները։

*Ադրբեջանում 2020թ․ պետբյուջեն փոփոխեցին օգոստոս ամսին։ Պատճառը՝ կորոնավիրուսի հարուցած վնասներն էին։ Փոփոխությամբ ~50 մլն մանաթով կրճատվել էին պաշտպանական ծախսերը։ 2021թ. ծախսերի տարբերությունը հաշվարկում ենք հենց փոփոխված բյուջեի համեմատությամբ։

Դեռ 2020թ. սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «2021թ․ պետբյուջեի նախնական ցուցանիշների մասին հայտարարություն», ըստ որի պաշտպանական ծախսերին նախատեսում էին հատկացնել ~2 մլրդ 326 մլն դոլար։ Թեպետ, ինչպես նշել էինք այն ժամանակ, դա նախնական հայտարարություն էր, սակայն պատերազմից հետո ընդունված նախագծով պաշտպանական ոլորտի հատկացումներն անհամեմատ տարբեր են այդ հայտարարությունից։

Մինչ Ալիևի հաստատումը, պետբյուջեի նախագիծը երկու ընթերցմամբ ընդունվել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսում։

Ներկայացված բյուջեով պաշտպանական ծախսերն 2020թ. համեմատ ավել են ~782 մլն մանաթով կամ ~460 մլն դոլարով։ 2021թ. բյուջեի նախագծով պաշտպանական առանձին կառույցներին հատկացվող գումարները.

  ՄանաթԴոլար
1.2.Պաշտպանություն և ազգային անվտանգություն4,585,806,638.002,697,533,297
1.2.1.Պաշտպանության ուժեր1,934,288,659.001,137,816,850
1.2.1.1.Պաշտպանության նախարարության1,577,030,335.00927,664,896
1.2.1.2.Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն30,083,502.0017,696,177
1.2.1.3.Աշխատավարձերի, ծախսերի կարգավորում և այլ սոցիալական միջոցառումներ6,853,822.004,031,659
1.2.1.4.Նյութատեխնիկական ապահովում300,000,000․00176,470,587
1.2.1.5.Պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր20,321,000.0011,953,529
1.2.2.Ազգային անվտանգություն260,612,183.00153,301,283
1.2.2.1.Պետական անվտանգության ծառայություն200,068,906.00117,687,590
1.2.2.2Արտաքին հետախուզության ծառայություն60,543,277.0035,613,692
1.2.3.Սահմանապահ ծառայություն281,620,334.00165,659,018
1.2.3.1.Պետական սահմանապահ ծառայություն281,620,334.00165,659,018
1.2.4.Կիրառական հետազոտություններ3,901,203.002,294,825
1.2.4.1.Պաշտպանական արդյունաբերության նախարարություն3,901,203.002,294,825
1.2.5.Այլ դասերին չպատկանող ծախսեր2,105,384,259.001,238,461,320
1.2.5.1.Պետական արդյունաբերության նախարարություն4,941,759.001,238,461,320
1.2.5.2Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր2,100,442,500.001,235,554,403

Ինչպես երևում է վերոնշյալ աղյուսակից, 2021թ. Ադրբեջանում նախատեսում են ամենամեծ հատկացումները տալ «Այլ» բաժնով նախատեսված ծախսերին։ Նախորդ տարվա համեմատ այս բաժնի ծախսերն ավելանում են մոտ 499,5 մլն մանաթով կամ 293,8 մլն դոլարով։

Այս բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել էր 2017թ.։ Ինչպես ենթադրել էինք այն ժամանակ, այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարներն, ամենայն հավանականությամբ, ուղղվում են ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։

Հատկանշանական է, որ «Այլ» ծախսերով ավելացվում է հենց այդ բաժնի ծախսերը, իսկ Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը տրվող ֆինանսներն անցած տարվա համեմատ նվազում են։ 2021թ. Ադրբեջանում, կարծես թե, փորձելու են այս բաժնին հատկացված գումարով վերականգնել պատերազմի ընթացքում կրած զինտեխնիկայի կորուստները։

Հարկ է նշել, որ բացի պաշտպանական բյուջեի մեջ ներառված կառույցներից, Ադրբեջանում կան այլ ռազմականացված կառույցներ ևս, որոնց տարեկան ծախսերը նախատեսված են այլ բաժիններով։

Այս կառույցներից է, օրինակ, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, որի կազմում կա ռազմականացված ստորաբաժանում*, կամ ներքին զորքերը, որի զինծառայողները ևս ներգրավված են եղել Արցախյան վերջին պատերազմին ու կորուստներ ունեցել։

Մոտ 170,6 մլն դոլար հատկացվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի կազմում ևս ռազմականացված ստորաբաժանումներ կան*, ինչպես նաև զինդատախազությունը։

Ռազմականացված կառույցներից էր նախկինում գործող Պետական հատուկ պահպանության ծառայությունը (ՊՀՊԾ), որը, սակայն 2020թ. մարտին Ադրբեջանի նախագահի որոշմամբ լուծարվեց, ու դրա փոխարեն ստեղծվեց 3 առանձին կառույց։

Դրանց թվում էին նախկինում ՊՀՊԾ կազմում գործող Նախագահի անվտանգության ծառայությունն ու Կապի ու տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայությունը։ Կառույցի լուծարումից հետո ավելացվեց նաև Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալությունը։ Այս երեք կառույցներն էլ այժմ ֆինանսավորում ստանում են բյուջեի երեք առանձին կետերով՝ նախկին մեկ՝ ՊՀՊԾ-ի փոխարեն, ու իրենց մեջ ևս ներառում են ռազմականացված ստորաբաժանումներ*։

*Հարկ է նշել, որ պաշտպանական բյուջեից դուրս ներկայացված կառույցների ծախսերում առանձին ընդգծված չէ, թե ռազմական ստորաբաժանումներին որքան գումար է ուղղվելու: Ըստ այդմ՝ հստակ հնարավոր չէ որոշել ռազմական հատկացումների չափը:

Մանաթ Դոլար
1.3.2.2.Ներքին զորքեր672,952,777.00395,854,571
1.3.2.4.Արդ. նախ․ քրեակատարողական վարչ․ ռազմականացված ստոր.126,729,230.0074,546,605
1.3.2.5.ԱԻՆ290,166,962.00170,686,447
1.3.2.7.Նախագահի անվտանգության ծառայություն135,107,614.0079,475,066
1.3.2.8.Կապի և տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայություն19,252,583.0011,325,048
1.3.2.9.Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալություն21,829,095.0012,840,644
1.3.3.2.Զինդատախազություն17,522,706.0010,307,474

Ադրբեջանի 2020թ. նախապես ընդունված պաշտպանական բյուջեն

Ադրբեջանի 2020թ. բյուջեի փոփոխությունները

Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը

Ադրբեջանի 2019թ. պաշտպանական բյուջեի ավելացումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *