2020–ին ԱՄՆ–ի ռազմական ծախսերը ամենաշատն են եղել, Ռուսաստանինը՝ 4–րդը․ SIPRI

Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) զեկույցի՝ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը եղել է ԱՄՆ–ն 778 մլրդ դոլար ցուցանիշով։ ԱՄՆ–ին հաջորդում են Չինաստանը (252 մլրդ դոլար), Հնդկաստանը (72.9 մլրդ դոլար), Ռուսաստանը (61.7 մլրդ դոլար) և Մեծ Բրիտանիան (59.2 մլրդ դոլար)։

Այս մասին զեկույցը տեղադրված է SIPRI կայքում։

Տասնյակում Մեծ Բրիտանիային հաջորդում են Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Իսրայելը 2020 թվականին ռազմական ոլորտի վրա ծախսել է 21.7 մլրդ դոլար, ինչը 14–րդ ցուցանիշն է աշխարհում։ Թուրքիան և Իրանը համապատասխանբար 17.7 և 15.8 մլրդ դոլար ռազմական բյուջեներով զբաղեցրել են 16 և 18–րդ հորիզոնականները։ Ուկրաինայի ռազմական ծախսերը կազմել են 5.9 մլրդ, ինչը 34–րդ ցուցանիշն է աշխարհում։

Հիշեցնենք, որ առաջին 4 երկրները անփոփոխ են մնացել 2019–ի համեմատ, իսկ Մեծ Բրիտանիան 2019–ին 8–րդն էր։

Հայաստանի և Ադրբեջանի մասին զեկույցում առկա թվերին և մանրամասներին կարող եք ծանոթանալ աստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *