Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական ծախսերը. մանրամասներ

Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ․ բյուջեի օրենքը, որով ռազմական հատկացումները կկազմեն 3 մլրդ 853 մլն մանաթ (~ 2 մլրդ 267 մլն դոլար՝ դեկտեմբերի 17-ի փոխարժեքով)։ Ընթացիկ տարվա համեմատ 2020թ․ ծախսերն ավելանում են մոտ 20,9 տոկոսով։

Բյուջեի հաստատման մասին հրամանագրից զատ, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է նաև պաշտպանության ոլորտի ծախսերից առանձին կառույցներին հատկացվող գումարների չափը։

Նշենք, որ խորհրդարանում հաստատված Պետբյուջեի տարբերակի համեմատ պաշտպանական ծախսերում որևէ փոփոխություն չկա։

Ադրբեջանի 2020թ. բյուջեի նախագծով պաշտպանական առանձին կառույցներին հատկացվող գումարները.

   Մանաթ (₼) Դոլար ($)
1.2.Պաշտպանություն և ազգային անվտանգություն3,853,585,721.002,267,470,093.00
1.2.1.Պաշտպանության ուժեր1,722,854,459.001,013,736,619.00
1.2.1.1.Պաշտպանության նախարարության1,642,023,177.00 966,175,068.00
1.2.1․2.Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն 30,201,282.00 17,770,593.00
1.2.1.3.Նյութատեխնիկական ապահովում 20,000,000.00 11,768,105.00
1.2.1.4.Պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր 30,630,000.00 18,022,853.00
1.2.2.Ազգային անվտանգություն 235,651,063.00 138,658,324.00
1.2.2.1. Պետական անվտանգության ծառայություն 195,226,738.00
114,872,438.00
1.2.2.2.Արտաքին հետախուզության ծառայություն 40,424,325.00 23,785,885.00
1.2.3.Սահմանապահ ծառայություն 285,189,961.00 167,807,272.00
1.2.3.1.Պետական սահմանապահ ծառայություն 285,189,961.00 167,807,272.00
1.2.4.Կիրառական հետազոտություններ 3,890,602.00 2,289,250.00
1.2.4.1.Պաշտպանական արդյունաբերության նախարարություն 3,890,602.00 2,289,250.00
1.2.5.Այլ դասերին չպատկանող ծախսեր1,605,999,636.00 944,978,627.00
1.2.5.1.Պաշտպանական արդյունաբերության նախարարություն 5,557,136.00 3,269,848.00
1.2.4.2Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր1,600,442,500.00 941,708,779.00

Նկատենք, որ 2020թ․ օրենքում Պետական սահմանապահ ծառայությանը հատկացվող ծախսերն առանձնացվել են «Պաշտպանության ուժեր» դասից, ինչպես նախորդ տարիներին էր, և ընդգրկվել են նորաստեղծ առանձին «Սահմանապահ ծառայություն» դասի տակ։

«Այլ» բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել է 2017թ.։ Այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշնակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարները, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է հատկացնել ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։ 

Հարկ է նշել, որ բացի պաշտպանական բյուջեի մեջ ներառված կառույցներից, Ադրբեջանում կան այլ ռազմականացված կառույցներ ևս, որոնց տարեկան ծախսերը նախատեսված են այլ բաժիններով։

Օրինակ՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (կազմում կա ռազմականացված ստորաբաժանում*), ներքին զորքերը, Պետական հատուկ պահպանության ծառայությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ռազմական դատախազությունը։

*Պաշտպանական բյուջեից դուրս ներկայացված կառույցների ծախսերում առանձին ընդգծված չէ, թե ռազմական ստորաբաժանումներին որքան գումար է ուղղվելու: Ըստ այդմ՝ հստակ հնարավոր չէ որոշել ռազմական հատկացումների չափը:

Մանաթ (₼)Դոլար ($)
1.3.2.2.
Ներքին զորքեր207,016,362.00 121,809,439.00
1.3.2.4. Արդ. նախ․ քրեակատարողական վարչ․ռազմականացված ստոր. 129,420,709.00 76,151,777.00
1.3.2.5 ԱԻՆ 271,285,138.00 159,625,501.00
1.3.2.7 Պետ․ հատուկ պահպան. ծառայ․ 133,293,495.00 78,430,544.00
1.3.3.2.Ռազմական դատախազություն11,493,646.00 6,762,917.00

Ինչպես նշեցինք, 2020թ․ Ադրբեջանի պաշտպանական ծախսերն ընթացիկ տարվա համեմատ կաճեն 20,9 տոկոս։


Նշենք, որ այս տարի ամռանն Ադրբեջանի ընթացիկ տարվա համար նախատեսված բյուջեի ավելացումով մեծացավ նաև պաշտպանական ծախսերին հատկացվելիք գումարը՝ կազմելով ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։ Ավելացումներն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում են տնտեսական աճով:

2019թ. բյուջեի նախորդ նախագիծը հաստատվել էր 2018թ. դեկտեմբերին։ Ըստ դրա՝ պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում էր հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *