Ադրբեջանի 2019թ․ ռազմական բյուջեն ավելացել է

Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի 2019թ. նախատեված ծախսերն ավելացել են, 2018թ. դեկտեմբերին հաստատված ~3 մլրդ 38 մլն մանաթի փոխարեն կազմելով ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։  

Բյուջեի ավելացումն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում է տնտեսական աճով:

Օրենքում փոփոխության մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում։ Փոփոխության մասին հրամանագրվում չի նշվում, թե պաշտպանական ոլորտի որ ուղղություններում են ավելանալու ծախսերը։

Պաշտպանական ոլորտի ծախսերի փոփոխություն եղել էր նաև 2018 թվականին: Հուլիսին պաշտպանական ոլորտի ծախսերը նավթի թանկացման հետ կապված ավելացան՝ ~2,7 մլրդ մանաթից հասնելով մինչև ~2,9 մլրդ մանաթի։

Հիշեցնենք, որ 2019թ. բյուջեի նախորդ նախագիծը հաստատվել էր 2018թ. դեկտեմբերին։ Ըստ դրա՝ պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում էր հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։ Նախորդ նախագծում մանրամասն նշվում էր, թե որ ուղղությանը որքան գումար է հատկացվելու։

Նշենք նաև, որ հունիսի 18-ին Ալիևը մի քանի հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանի պետական կառույցների, այդ թվում ՊՆ, ՊԱԾ, ՆԳՆ, ՊՍԾ, ԱԻՆ, Հավաքագրման և զորակոչի պետական ծառայության և այլ կառույցների աշխատակիցների (այդ թվում՝ զինվորականների) աշխատավարձերը
2019թ. սեպտեմբերի 1–ից 40 տոկոսով բարձրացնելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *