Ադրբեջանի 2019թ․ բյուջեի պաշտպանական ծախսերը՝ մանրամասն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 22–ին հաստատել է 2019թ. բյուջեի մասին օրենքը, որով պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում է հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։ 

Բյուջեի հաստատման մասին հրամանագրից զատ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է նաև պաշտպանության ոլորտի ծախսերից առանձին կառույցներին հատկացվող գումարների չափը։ Ըստ այդմ՝ պաշտպանական բյուջեի ~1 մլրդ 787 մլն դոլարից ~812 մլն դոլարը հատկացվում է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։

Նշենք, որ Պետբյուջեի խորհրդարանում հաստատված տարբերակի համեմատ պաշտպանական ծախսերում որևէ փոփոխություն չկա։

Ադրբեջանի 2019թ. բյուջեի նախագծով պաշտպանական առանձին կառույցներին հատկացվող գումարները.

  ՄանաթԴոլար
1.2.Պաշտպանություն3,037,618,152.001,786,834,207.00
1.2.1.Պաշտպանության ուժեր1,494,074,656.00878,867,445.00
1.2.1.1.Պաշտպանության նախարարության1,225,984,456.00721,167,327.00
1.2.1․2.Պետական սահմանապահ ծառայություն196,706,744.00115,709,849.00
1.2.1.3.Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն23,149,398.0013,617,293.00
1.2.1.4.Աշխատավարձերի, ծախսերի կարգավորում և այլ սոցիալական միջոցառումներ14,774,058.008,690,622.00
1.2.1.5.Նյութատեխնիկական ապահովում20,000,000.0011,764,706.00
1.2.1.6.Պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր13,460,000.007,917,647.00
1.2.2.Ազգային անվտանգություն156,989,306.0092,346,650.00
1.2.2.1.Պետական անվտանգության ծառայություն119,669,695.0070,393,938.00
1.2.2.2Արտաքին հետախուզության ծառայություն37,319,611.0021,952,712.00
1.2.3.Կիրառական հետազոտություններ2,800,878.001,647,575.00
1.2.3.1.Պաշտպանական արդյունաբերության նախարարություն2,800,878.001,647,575.00
1.2.4.Այլ դասերին չպատկանող ծախսեր1,383,753,312.00813,972,536.00
1.2.4.1.Պետական արդյունաբերության նախարարություն3,376,812.001,986,360.00
1.2.4.2Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր1,380,376,500.00811,986,176.00

«Այլ» բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել է 2017թ.։ Այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշնակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարները, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է ուղղել ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։ 

Հարկ է նշել, որ բացի պաշտպանական բյուջեի մեջ ներառված կառույցներից, Ադրբեջանում կան այլ ռազմականացված կառույցներ ևս, որոնց տարեկան ծախսերը նախատեսված են այլ բաժիններով։

Օրինակ՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, որի կազմում կա ռազմականացված ստորաբաժանում, կհատկացվի ~106 մլն 917 հզ մանաթ (~ 63 մլն 22 հզ դոլար)*: Ներքին զորքերի ծախսերին հատկացվում է ~159 մլն 37 հզ մանաթ (~93,5 մլն դոլար)։ Շուրջ ~100 մլն մանաթ էլ (~60 մլն դոլար) հատկացվելու է Պետական հատուկ պահպանության ծառայությանը։

~182 մլն մանաթ (~107 մլն մանաթ) էլ հատկացվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի կազմում ևս ռազմականացված ստորաբաժանումներ կան*: Եվս ~11 մլն մանաթ (~6,5 մլն դոլար) նախատեսված է ռազմական դատախազության ծախսերի համար։

*Հարկ է նշել, որ պաշտպանական բյուջեից դուրս ներկայացված կառույցների ծախսերում առանձին ընդգծված չէ, թե ռազմական ստորաբաժանումներին որքան գումար է ուղղվելու: Ըստ այդմ՝ հստակ հնարավոր չէ որոշել ռազմական հատկացումների չափը:

Նշենք, որ ընթացիկ տարվա բյուջեի համեմատ 2019թ. պաշտպանական ծախսերը աճում են 4,6 տոկոսով (~ 132 մլն մանաթ)։

Հարկ է նշել, որ 2018թ․ բյուջեն, որը հաստատվել էր 2017թ․ դեկտեմբերի 29-ին, ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսում էր ~2,7 մլրդ մանաթ, որի համեմատությամբ 2019թ. բյուջեն պետք է ավելանար 11 տոկոսով։ Սակայն, 2018թ. հուլիսին պաշտպանական ոլորտի հատկացումները ավելացան՝ կապված նավթի թանկացման հետ, հասնելով մինչև ~2,9 մլրդ մանաթի։ Ըստ այդմ էլ՝ 2019թ. բյուջեն ավելանում է 4,6 տոկոսով։

Ընթացիկ տարվա ռազմական բյուջեի համեմատ 2019 թվականի համար նախատեսված բյուջեով ռազմական ոլորտի ծախսերն աճում են նաև դոլարային փոխարժեքով՝ 2018 թ. շուրջ 1 մլրդ 700 մլն դոլար, իսկ 2019-ի նախագծով՝ շուրջ 1 մլրդ 787 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի 2019թ․ բյուջեի նախագիծը՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *