ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ին հավանություն է տվել ՀՀ 2019 թ. բյուջեի նախագծին, որով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 311 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 300 մլրդ 437 մլն դրամ:
Այս մասին նշված է բյուջեի նախագծում:
Նախագիծը պետք է հաստատվի նաև Ազգային ժողովում և ստորագրվի նախագահի կողմից: [Թարմացում. նախագիծը ԱԺ կողմից հաստատվել է]։
2019 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն ամերիկյան դոլարով կազմում է ավելի քան 640 մլն (սեպտեմբերի 27-ի փոխարժեքով):
Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 247,8 մլրդ դրամ, 2019 թվականի ռազմական բյուջեն աճել է շուրջ 60 մլրդ-ով դրամով:
Իսկ 2017-ի բյուջեի համեմատ, որը 209,8 մլրդ դրամ էր, 2018 թվականի ռազմական բյուջեն ավելացել էր ավելի քան 38 մլրդ դրամով (18,15%):
2019 (հզր դրամ) նախագիծ | 2018 (հզր դրամ) օրենք | |
Պաշտպանություն (ընդհանուր) | 311,037,255.0 | 247,895,878.2 |
Ռազմական պաշտպանություն | 300,437,934.2 | 238,227,126.3 |
Արտաքին ռազմական օգնություն | 746,598.1 | 117,011.7 |
Հետազոտական և նախագծային աշխատանքներ | 2,433,461.4 | 2,433,461.4 |
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 7,099,790․8* (7,045,503․7-ը ԱԱԾ-ին) | 7,419,261,7 |
Այս տարի պաշտպանության ոլորտի որոշ ծախսերի համար նշված գումարներ հատկացվել են այլ կառուցյների՝ տարածքային կառավարման նախարարությանը, ԱԱԾ-ին և ԱԳՆ-ին։
Ոլորտը | հազար դրամ |
Ռազմական կարիքների բավարարում | 189,981,122․5 |
ՀՀ օդանավակայաններում ՌԴ օդանավների սպասարկման ծախսերի փոխհատուցում | 100,000․0 |
ՀՀ տարածքում ռազմական նշանակության համակարգերի պահպանում | 1,122,895․2 |
ՀՀ ՊՆ շենքային պայմաններ բարելավում
պետության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի և շինությունների կառուցում |
66,497,400․5 |
ՌԴ-ից երկրորդ վարկի հաշվին արտադրանքի անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով ապահովում
մատակարարումների ֆինանսավորում |
42,836,516․0 |
Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտւթյուններ
ՍՌՏ նոր նմուշների ստեղծում |
2,433,461․4 |
Ռազմական ուսուցում և վերապատրաստում
նեղ մասնագետների պատրաստում և վերապատրաստում |
1,202,986․8 |
Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ | 340,668․0 |
ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանում
Այլ երկրներում ՀՀ ռազմական կցորդների, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՄԱԿ, ՆԱՏՕ կառույցներում ներկայացուցիչների պահպանում |
736,998․1 |
ՆԱՏՕ տեղեկատվական կենտրոնի գործ․ ապահովում/ԱԳՆ/ | 9,600․0 |
Այլընտրանքային զինծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցում /տարածք․կառ․ և զարգ․ նախարարություն/ | 100,000․1 |
Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների առողջության ապահովում | 100,000․1 |
Զինհոսպիտալների և բժշկ․ կետերի և սարքավորումների ընթացիկ նորոգում և սպասարկում | 40,000․11 |
Դեղորայքի տրամադրում զորամասում և հոսպիտակում բուժօգնություն ստացողներին | 1,474,176․1 |
Հոսպիտալների և բուժկետների սարքավորումներով համալրում | 159,25․0 |
Հատկանշական է, որ այս տարի հետազոտությունների համար գումարը չի աճել, անցած տարվա (1,2) բյուջեով որոշվել էր այս ոլորտին մոտ 50 տոկոսով ավելի շատ հատկացնել, քան 2017-ին: Դրանից առաջ ոլորտի ներկայացուցիչները խոսում էին այս ոլորտի բյուջեի աճի անհրաժեշտության մասին։
Նշենք, որ 2017-ի հուլիսին ՀՀ ֆիննախարարը հայտներ էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում:
2017 թվականի ՀՀ պաշտպանական բյուջեից, ըստ e-gov.am կայքի, ընթացիկ ամիսներին ծախսվել է շուրջ 120 մլրդ դրամը: Սա 2018թ. ամբողջ պաշտպանական բյուջեի մոտ 50 տոկոսն է։