Ագարակում 20 սպա սպածառայողական բնակտարածք է ստացել

Ագարակ քաղաքում նոր շահագործման հանձնված շենքում ծառայողական բնակարան է ստացել 20 զինծառայող։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել շենքի բացման արարողությանը։

Բնակարանները հատկացվել են որպես ծառայողական բնակտարածքներ, խոսնակը նշում է, որ հետագայում չի բացառվում, որ որոշները սեփականաշնորհվեն։ 

Նախարարը հայտնել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է զորամիավորման հրամանատարության որոշմամբ՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:

Նախարար Դավիթ Տոնոյանը զինծառայողների համար կառուցված նոր շենքի բացմանը
Նախարար Դավիթ Տոնոյանը զինծառայողների համար կառուցված նոր շենքի բացմանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *