Ղրիմում Սու–35Ս–եր կտեղակայվեն.Իզվեստիա

Ռուսաստանը նախատեսում է Ղրիմի թերակզու ավիագնդերից մեկում տեղակայել Սու–35Ս կործանիչներ։ Կործանիչները հավանաբար կտրամադրվեն Հարավային ռամական շրջանի 4–րդ ՌՕՈւ և ՀՕՊ բանակի ենթակայության Սևաստոպոլի Բալբեկ աերոդրոմում տեղակայվող 38–րդ ավիագնդին։

«Իզվեստիա» թերթը, հղում անելով ՊՆ–ում իր աղբյուրներին, հայտնում է, որ նոր կործանիչները Ղրիմում տեղակայելու նպատակը ոչ միայն թերակզղզու պաշտպանական հնարավորությունների բարձրացումն է, այլ հարկ եղած դեպքում Սու–35–երը օգնության կգնան Սիրիայում գտնվող ռուսական զորքերին։ Աղբյուրը նաև հայտնել է, որ նման դեպք արդեն եղել է, երբ 1 օրվա մեջ Սու–30ՍՄ կործանիչների էսկադրիլա է գնացել Ղրիմից Սիրիա։

Սու–35Ս կործանիչների ԹՏԲ և հնարավոր տեղակայումը Ղրիմում․ նկարը՝ «Իզվեստիայի»
Սու–35Ս կործանիչների ԹՏԲ և հնարավոր տեղակայումը Ղրիմում․ նկարը՝ «Իզվեստիայի»

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն 2019–ի մայիսին հայտարարել էր, որ մինչև 2020 թվականը Ռուսաստանը նախատեսում է ստանալ 20 միավոր Սու–35 կործանիչներ։

Սու–35 կործանիչների մատակարման առաջին պայմանագիրը կնքվել է 2009 թվականին։ Պատվիրած 48 միավոր Սու–35–երի մատակարարումը ռուսական բանակին ավարտվել է 2015 թվականին։ Նույն տարում կնքվել էր նաև երկրորդ պայմնագիրը՝ 50 միավոր խմբաքանակով։ 30 կործանիչը արդեն մատակարարվել է, մյուս 20-ի մատակարարումը նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը։

Սու-35Ս բազմանպատակային կործանիչ
Սու-35Ս բազմանպատակային կործանիչ

Ավելացնենք նաև, որ ռուսական աղբյուրները հայտնել էին, որ Սու–57 կործանիչների գնումը չի խանգարի Սու–35–երի գնմանը և ՊՆ–ն զուգահեռաբար կիրականացնի երկու կործանիչների գնումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *