Ռուսաստանի ԶՈւ-ն 2019–ին ստացել է 139 միավոր ավիացիոն միջոց

Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումները 2019 թվականին ստացել են 139 միավոր նոր կամ արդիականացված ավիացիոն միջոց։ Բացի այս, «Սուխոյ» ընկերության արտադրած Սու–57 կործանիչը իրական մարտական պայմաններում կրկին փորձարկվել է Սիրիայում։

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Գեներալի խոսքերը փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։

Սու–57 կործանիչը դեռևս 2018 թվականին հասցրել էր մարտական պայմաններում փորձարկվել Սիրիայում։ Նոր փորձարկման պատճառների մասին ԳՇ պետը ոչինչ չի հայտարարել։ Հիշեցնենք, որ 2019–ի հունիսին ՌԴ ՊՆ–ն և «Սուխոյ» գործարանը 76 միավոր Սու–57–ի մատակարարման պայմանագիր են կնքել, ինչպես նաև նախատեսվում էր, որ մինչև տարեվերջ ռուսական բանակը պիտի համալրվի 2018 թվականի պայմանագրով նախատեսված 2 փորձնական կործանիչներից մեկով։

Սերիական արտադրության առաջին Սու–57 կործանիչը

Գերասիմովը նաև հայտնել է, որ հեռահար ավիացիայի ոլորտում շարունակվում են Տու-160 և Տու-95ՄՍ հրթիռակիրների արդիականացումը, իսկ Տու-160Մ մարտավարական ռմբակոծիչները դրվել են սերիական արտադրության։

2019 թվականին ռուսական բանակի տեխնիկական համալրումների մի մասի՝ այդ թվում ավիացիոն միջոցների համալրումների մասին կարող եք կարդալ այս հոդվածներում (1,2,3,4,5,6

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *