Տեխնիկական նոր համալրումներ ՌԴ ԶՈւ հարավում

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանը 2019 թվականի ապրիլին համալրվել է ևս 30 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկայով։ Նոր ստացած զինտեխնիկայի թվում են ավելի քան 10 միավոր «Տորնադո–Ս» համազարկային կրակի ռակտիվ համակարգեր, 122 մմ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ և ավտոմոբիլային տեխնիկա։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը։

Հարավային ռազմական շրջանը հունվար–մարտ ամիսներին արդեն ստացել էր ավելի քան 140 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 20 միավոր «Տորնադո–Ս» ՀԿՌՀ, Տ–72Բ3 տանկեր, ԲՄՊ–3Մ մարտական մեքենաներ, ԲՏՌ–82Ա զրահափոխադրիչներ և այլ տեխնիկական միջոցներ։

Ռազմական շրջանը ամրացնելու մասին առավել մանրամասն հայտարարել էր  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տարեսկզբին կայացած ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ։ Նախարարի խոսքերով ռազմական շրջանը ամբողջ 2019 թվականի ընթացքում ունենալու է 1200 միավոր սպառազինության համալրում, ինչը թույլ կտար շրջանի մարտական հնարավորությունը բարձրացնել 1.3 անգամ, իսկ նոր կամ արդիականացված տեխնիկայի ցուցանիշը 60%–ից հասցնել 66%-ի։

«Տոռնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
«Տոռնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։ Այս ռազմական շրջանը նշանակալի ներգարվվում ունի նաև Սիրիայում: Ռուսական զորքերի մարտական գործողություններերը կոորդինացվում են հենց ՀՌՇ շտաբից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *