Փետրվարի 21-ին Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Հմեյմիմ» ավաբազա է ժամանել երկու միավոր նոր սերնդի Սու-57 կործանիչ, որոնք նաև հայտնի են Տ-50 գործարանային ինդեքսով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (
Երկու Սու-57 կործանիչների ժամանումը «Հմեյմիմ» ավիաբազա:
Նշենք, որ սիրիական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ավիաբազա են ուղարկվել նաև 4 միավոր Սու-35Ս կործանիչ, Սու-25 գրոհիչներ և հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50Ու ինքնաթիռ:
Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է: Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ, այդ թվում 3 միավորը ստեղծվել է 2017 թվականին:
Ըստ վերջին տվյալների՝ Սու-57-երի մատակարարումը Ռուսաստանի զինուժին նախատեսվում է սկսել 2018-ին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Սու-57 կործանիչների ժամանումը Սիրիա: