Ամուրի–Կոմսոմոլսկի ավիագործարանը ռուսական բանակին է փոխանցել պայմանագրով 2019 թվականի համար նախատեսված 10 միավոր ՍՈւ-35Ս կործանիչները։ Նույն պայմանագրով ևս 10 միավոր ՍՈւ–35Ս գործարանը ՌԴ ՊՆ–ին կփոխանցի 2020 թվականին։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն. փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Պաշտոնյան նաև հայտնել է, որ վերանշված 10 ինքնաթիռերից 4–ը փոխանցելու են «Ռուսկիե վիտյազի» ավիախմբին։
Սու–35 կործանիչների մատակարման առաջին պայմանագիրը կնքվել է 2009 թվականին և 2015 թվականին Ռուսաստանը ստացել է պատվիրած 48 միավոր կործանիչները։ Նույն տարում կնքվել է նաև երկրորդ պայմանագիրը, որով Ռուսաստանը նախատեսում է մինչև 2020 թվականը ստանալ ևս 50 միավոր ՍՈւ–35Ս։ Նշված 50 միավորից 40–ը արդեն համալրել է ռուսական բանակը։
ՍՈւ–35Ս–ի առաջին արտասահմանյան գնորդը Չինաստանն է։ 2015 թվականին կնքված պայմանագրով Չինաստանը իր 24 միավոր ՍՈւ–35Ս–երը ստացել էր 2018 թվականին՝ 5 խմբաքանակով։
Նշենք նաև, որ ՍՈւ-35 կործանիչները մասնակցել են Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: