Ռուսաստանի ԶՈւ հարավում տեխնիկական համալրումներ կան

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 4–րդ ՌՕՈւ և ՀՕՊ բանակի Կրասնոդարի և Ռոստովի շրջանների ավիացիոն զորամասերը համալրվել են Մի-28ՈՒԲ ուսումնամարտական և Մի-8ԱՄՏՇ տրանսպորտային ուղղաթիռներով։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, հավելելով, որ տարեսկզբից ռազմական շրջանը ստացել է շուրջ 600 միավոր նոր կամ արդիականացված տեխնիկա, ինչի շնորհիվ դրանց թիվը ՀՌՇ–ում կազմում է ընդհանուր զինտեխնիկայի 65%–ը։

Բացի այս, տարեսկզբից ամբողջ ՌԴ ԶՈւ հրթիռահրետանային զորքերին մատակարարվել է ավելի քան 500 միավոր նոր կամ արդիականացված տեխնիկա, որի շնորհիվ տվյալ զորատեսակում ժամանակակից զինտեխնիկայի թիվը հասել է 50%–ի։

Մի–28ՈՒԲ․ նկարը՝ ՏԱՍՍ գործակալություն
Մի–28ՈՒԲ․ նկարը՝ ՏԱՍՍ գործակալություն

Հիշեցնենք որ ՌԴ ՊՆ–ն տարեսկզբի կոլեգիայի նիստում որոշել էր, որ ռազմական շրջանին տրամադրվելու է 1200 միավոր նոր կամ արդիականացված տեխնիկա։ Ռազմական շրջանի նախորդ տեխնիկական համալրումների մասին կարող եք կարդալ այս հոդվածներում (1,2,3,4

Հարավային ռազմական շրջանը ամենաշատ մարտական փորձ ունեցող ստորաբաժանումն է Ռուսաստանի ԶՈւ–ում։ Մարտական շրջանը մասնակցել է ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում բոլոր պատերազմական գործողություններին, ռուս–վրացական, ռուս–ուկրաինական պատերազմներին, իր գործուն մասնակցությունն ունի Սիրիական պատերազմում։ Ռազմական շրջանի կազմի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *