Tag Archives: ՌԴ ԶՈՒ

ՌԴ ԶՈւ հարավում խոշոր ստուգումներ են

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը Ապրիլ 19, 2021 19:05 | RAZM.INFO -

2021 թվականի պատրաստության պլանով ռուսական բանակի Հարավային ռազմական շրջանում ստուգումներ են անցկացվում՝ ձմեռային ուսումնական փուլն ամփոփելու նպատակով։ Ստուգումներին ներգրավված են շրջանի բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ Սևծովյան նավատորմը և Կասպյան նավատորմիղը։

Continue reading

Ռուսական ցամաքային զորամիավորումներ և «Իսկանդեր»-ներ՝ Ուկրաինայի հետ սահմանին․ Janes

Ապրիլ 9, 2021 10:40 | RAZM.INFO -

Միջազգային Janes ռազմական հանդեսն Ուկրաինայի հետ սահմանին նույնականացրել է ռուսական ցամաքային զորքերի առնվազն տասնչորս ստորաբաժանում, որոնք այնտեղ են տեղափոխվել մարտի վերջից։ Հանդեսը նաև պարզել է, որ սահմանային Վորոնեժի* շրջանում են տեղակայվել հավանաբար Սվերդլովսկի շրջանի 119-րդ հրթիռային բրիգադին պատկանող «Իսկանդեր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգեր։

Continue reading

Ի՞նչ է կատարվում Դոնբասում և Ղրիմի շուրջ

Ապրիլ 4, 2021 22:18 | RAZM.INFO -

Ապրիլի 2-ի վաղ առավոտից չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում (ԴԺՀ) իրադրությունը լուսաբանող որոշ լրագրողներ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակեցին ուկրաինական կողմից տարբեր զինատեսակներով հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Ուկրաինան իր հերթին հայտնեց երկու զինծառայողի վիրավորման մասին։ Ավելի ուշ ուկրաինական կողմից հրետակոծության ու մեկ զինծառայողի մահվան մասին հայտնեց չճանաչված Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) պաշտպանական գերատեսչությունը։ Ապրիլի 3-ին Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի վարչությունն Ուկրաինային մեղադրեց մեկ երեխայի սպանության և մեկ կնոջ վիրավորման համար։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Continue reading

Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել

Մարտ 2, 2021 19:02 | RAZM.INFO -

«Ուրալվագոնզավոդ» ընկերությունը Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Տ-90Մ տանկերի խմբաքանակ։ Հայտարարության մեջ նշված չէ, թե կոնկրետ քանի միավորից է բաղկացած խմբաքանակը։

Continue reading

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ վարժանքներ են անցկացրել Իդլիբում

Փետրվար 11, 2021 18:11 | RAZM.INFO -

Փետրվարի 11-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքում ռուս-թուրքական զինված ուժերը պարեկային գործողությունների իրականցմանն ուղղված համատեղ վարժանքներ են անցկացրել։

Continue reading

ՌԴ-ում 1-ին անգամ նավատորմը հավասարեցվել է ռազմական շրջանի

Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Սեվերմորսկ» նավը մասնակցում է «Աման-2017» զորավարժությանը: Դեկտեմբեր 23, 2020 12:39 | RAZM.INFO -

Ռուսաստանի նախագահի հրամանով՝ Հյուսիսային նավատորմը իր կարգավիճակով հավասարեցվել է ռազմավարական ստորաբաժանման՝ ռազմական շրջանի։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2021 թվականից։

Continue reading

2012-ից ավելի քան 900 ԱԹՍ է մատակարարվել ՌԴ ԶՈւ-ին

Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ Դեկտեմբեր 23, 2020 11:48 | RAZM.INFO -

2012 թվականից ռուսական բանակին մատակարարվել է ավելի քան 900 միավոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, գրված է 2012-2020 թվականներին ՌԴ ԶՈւ գործունեության հիմնական արդյունքների զեկույցում։

Continue reading

ՌԴ-ն լրացուցիչ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստան-Ադրբեջան սահմանին

Նոյեմբեր 21, 2020 12:49 | RAZM.INFO -

Պաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Continue reading

ՌԴ-ն և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ ռազմածովային զորավարժությունների

Նոյեմբեր 16, 2020 19:43 | RAZM.INFO -

Նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում և ՌԴ Սևծովյան նավատորմի մարտական պատրաստության ծովային զորավարժարաններում անցկացվելու է ռուս-եգիպտական «Բարեկամության կամուրջ-2020» զորավարժությունը։

Continue reading

Կասպից ծովում մեկնարկել են ՌԴ զորավարժություններ

Հոկտեմբեր 16, 2020 14:33 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի կենտրոնական հատվածում՝ Ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած տարածքում Ռուսաստանի Դաշնությանը սկսել է զորավարժություններ։

Continue reading