Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել

«Ուրալվագոնզավոդ» ընկերությունը Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Տ-90Մ տանկերի խմբաքանակ։ Հայտարարության մեջ նշված չէ, թե կոնկրետ քանի միավորից է բաղկացած խմբաքանակը։

Այս մասին հայտնում է «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը։

Նշենք, որ 2017 թվականին «Ուրալվագոնզավոդն» ու ՌԴ ՊՆ–ն կնքել էին 30 միավոր Տ-90Մ տանկերի գնման պայմանագիր։ Ըստ պայմանագրի առաջին 10 միավոր տանկերը պետք է պատրաստվեին 2018-19 թվականներին, սակայն մատակարարումը բանակին միայն 2020 թվականի ապրիլին եղավ։ Եվս մեկ խմբաքանակ նույն թվականի նոյեմբերին փոխանցվեց բանակին։

Կրկին 30 միավոր Տ-90Մ–ի գնման պայմանագիր ՊՆ–ն և արտադրող ընկերությունը կնքեցին 2018 թվականի օգոստոսին։ Մատակարարման ժամկետները նշված էին մինչև 2019 թվական և ամենայն հավանականությամբ այժմ հենց այս պայմանագրով նախատեսված տանկերն է ստացել ռուսական բանակը։

2019 թվականին ընկերությունն ու ՊՆ–ն կնքեցին ևս մեկ պայմանագիր, որով «Ուրալվագոնզավոդը» պետք է մինչև Տ-90Մ մակարդակի արդիականացներ մոտ 100 Տ-90 տանկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *