Կասպից ծովում մեկնարկել են ՌԴ զորավարժություններ

Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի կենտրոնական հատվածում՝ Ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած տարածքում Ռուսաստանի Դաշնությանը սկսել է զորավարժություններ։

Այս մասին, ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Բաքվից ոչ շատ հեռու մեկնարկող զորավարժություններին ներգրավված են 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։ Հրթիռակիր նավերից 4-ը կրում են «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ։ Ավիացիայի ներգրավմամբ հրթիռակիր նավերը խոցելու են օդային և ծովային թիրախներ։

ՌԴ ՊՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ զորավարժությունների շրջանակում իրականացվող միջոցառումները «որևէ սպառնալիք չեն ներկայացնում և սահմանափակումներ չեն դնում կասպիական պետությունների տնտեսական գործունեության վրա»:

Նշենք, որ ՌԴ Կասպյան նավատորմիղը մտնում է Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *