Tag Archives: ՌԴ ԶՈՒ

Վերջին 2 տարում Սիրիայում 50 հազարից ավելի ահաբեկիչ է ոչնչացվել. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ Նոյեմբեր 8, 2017 9:31 | RAZM.INFO - Վերջին 2 տարում Սիրիայում ազատագրվել է 1000-ից ավելի բնակավայր, ոչնչացվել 54000 ահաբեկիչ, որից 2800-ը ահաբեկչական խմբավորումներին Ռուսաստանից էին միացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Continue reading

Հյուսիսային Օսիայում ՌԴ հետախույզները խոչընդոտների հաղթահարմամբ վարժանքներ են անցկացրել

ՌԴ ԶՈւ հետախույզներ Նոյեմբեր 7, 2017 16:27 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հաղթահարել են գրոհի տեղամասի (штурмовая полоса) խոչընդոտները: Continue reading

ՌԴ ԶՈւ հետախույզները գիշերային ժամերին հայտնաբերել են պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հետախույզներ Նոյեմբեր 7, 2017 14:15 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Կարաչայ-Չերքեզիայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի հետախույզները վարժանքների շրջանակներում գիշերային ժամերին իրականացրել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու առաջադրանքներ։ Continue reading

Սիրիայում վիրավորվել է ՌԴ ԶՈւ 5 զինծառայող և 4 լրագրող

«Ական չկա». ռուսաստանցի ականազերծող զինծառայողի գրառումը Հալեպի շենքերից մեկի պատին Նոյեմբեր 7, 2017 12:33 | RAZM.INFO - Նոյեմբերի 6-ին Սիրիայում՝ Դեր Զոր քաղաքի թաղամասերից մեկում, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի ԶՈւ 5 զինծառայող, նրանց հետ միասին վնասվածքներ են ստացել նաև ռուսաստանյան «Զվեզդա» և «ՆՏՎ» հեռուստաալիքների 4 լրագրող:  Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ուժերը խաղարկել են «քաղաքային մարտեր»

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները «քաղաքային մարտեր» են խաղարկել Նոյեմբեր 6, 2017 13:11 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաբազայի սպաները նոյեմբերի սկզբին անցկացրել են «քաղաքային մարտերի» սցենարով մարտավարա-մասնագիտական վարժանքներ: Զորավարժությունը ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը: Continue reading

ՌԴ ԶՈւ հետախույզները Հյուսիսային Օսիայում վնասազերծել են պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ) Նոյեմբեր 4, 2017 11:25 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցկացվող վարժանքների շրջանակներում հայտնաբերել և ոչնչացրել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին։ Continue reading

ՀՌՇ զորքերը 2018-ի հոկտեմբերին խոշորամասշտաբ զորավարժություններ կանեն

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքների ժամանակ, (արխիվ) Նոյեմբեր 4, 2017 10:14 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները 2018թ. հոկտեմբերին անցկացնելու են խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը։ Continue reading

ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածել են ԻՊ դիրքերին Դեր Զոր նահանգում

ՌԴ ԶՈւ Տու-23Մ3 ռազմավարական ռմբակոծիչ Նոյեմբեր 3, 2017 10:08 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ին ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները, օդ բարձանալով Ռուսաստանի տարածքից, հարվածել են Սիրիայի Դեր Զոր նահանգի Աբու Քեմալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին: Continue reading

Իրանի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Նոյեմբեր 1, 2017 17:02 | RAZM.INFO - Նոյեմբերի 1-ին Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանին՝ մասնավորապես Սիրիային վերաբերող հարցեր։ Continue reading

ՌԴ զինուժը Միջերկրականից թևավոր հրթիռներով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

ՌԴ-ն թևավոր հրթիռով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին Նոյեմբեր 1, 2017 12:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Միջերկարական ծովում տեղակայված Ռուսաստանի զինուժի Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Դեր Զոր նահանգում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին:  Continue reading