Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի՝ 2019-ին Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Իրաքին, Զամբիային, Սաուդիան Արաբիային, Անգոլային, Բանգլադեշին, Մալիին, Նիգերիային, Սերբիային, Ուզբեկստանին, Չինաստանին և Հնդկաստանին։
Իրաքին մատակարարվել է 21 միավոր զրահապատ մարտական մեքենա, Ուզբեկստանին՝ 4 միավոր ուղղաթիռ, 48 հրթիռ և հրթիռային համակարգ Չինաստանին և 597 հրթիռ և հրթիռային համակարգ՝ Հնդկաստանին։
BMPD մասնագիտացված բլոգը գրում է, որ ՄԱԿ-ի ռեգիստրում հրապարակվող Ռուսաստանի հայտարարագրերում տարեցտարի ավելի սակավ տվյալներ են տեղ գտնում, և արտահանումների պատկերը դրանից տուժում է։ Մեր կողմից ավելացնենք, որ այս ցուցակում ընդգրկված չեն նաև Հայաստանին և Բելառուսին Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումները։