Ռուսաստանի ՀՌՇ հրամանատարին շնորհվել է բանակի գեներալի կոչում

Հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակի գեներալի կոչում է շնորհել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովին։ Ռազմական շրջանի հրամանատարներից առայժ միայն Դվորնիկովն ունի բանակի գեներալի կոչում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ալեքսանդր Դվորնիկովը մինչ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնին նշանակվելը՝ 2015 թվականի սեպտեմբերից ղեկավարում էր Սիրիայում ռուսական զորախումբը։ ՀՌՇ հրամանատար նշանակվել է 2016 թվականի սեպտեմբերից։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկով, լուսանկարը` «ՏԱՍՍ» լրատվական գործակալության
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկով, լուսանկարը` «ՏԱՍՍ» լրատվական գործակալության․ արխիվ

Նշենք, որ Հարավային ռազմական շրջանը ամենաշատ մարտական փորձ ունեցող ստորաբաժանումն է Ռուսաստանում։ Ռազմական շրջանը իր մեջ ներառում է Ռուսաստանի հարավային և Կովկասյան տարածքների զորամասերը, Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված 102-րդ, 7-րդ և 4-րդ ռուսական ռազմաբազաները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *