Ռուսական «Կոալիցիա-ՍՎ» հաուբիցների զինամթերքի փորձարկումները կավարտվեն 2021 թվականին

Ռուս մասնագետները «Կոալիցիա-ՍՎ» նորագույն ինքնագնաց հրետանային համալիրի սովորական զինամթերքի պետական ​​փորձարկումներն ավարտին կհասցնեն 2021-2022 թվականներին։

Այս մասին հայտնել է հրետանային համակարգի մշակող «Տեխմաշ» գիտաարտադրական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Կոչկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, «Ռոստեխ» ընկերությունը ռուսական բանակին է մատակարարել «Կոալիցիա-ՍՎ» ինքնագնաց հրետանային համալիրի առաջին խմբաքանակը։ Դրանց փորձարկումները մեկնարկել են մայիսի 26-ին։ Զենքի հավաքակազմը ներառում է նաև հեռակառավարվող կայանքներ՝ «Կորդ» գնդացիրով:

ԻԻՀ «Կոալիցիա-ՍՎ»

152 մմ տրամաչափի «Կոալիցիա-ՍՎ»-ն, համաձայն արտադրող կողմի տվյալների, նախատեսված է հրետանային և ականանետային մարտկոցների, տանկերի և այլ զրահատեխնիկայի, հակատանկային միջոցների, կենդանի ուժի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցների, ղեկավարման կետերի, դաշտային ամրաշինական կառույցների ոչնչացման համար:

Համակարգը նախագծվել է «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտական հետազոտական ինստիտուտում՝ 2000-ական թթ. սկզբին: Համակարգի առանձին մասերի փորձարկումները նույնպես սկսվել են 2000-ականների սկզբին: «Կոալիցիա-ՍՎ»-ի առաջին նախատիպերը հավաքվել են 2013 թ., ցուցադրվել՝ 2015 թ. զորահանդեսում՝ Կարմիր հրապարակում։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *