Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի քաղաքացիական արտադրանքի թողարկման բաժինը 2019 թվականին կազմել է 24 տոկոս, ինչը ՌԴ նախագահի սահմանած պլանային ցուցանիշից բարձր է։
Այս մասին հայտարարել է Առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Առհասարակ ռազմական և քաղաքացիական սպառման արտադրանքի հավասարակշռումը նվազեցնում է գործարանների սնանկանալու ռիսկերը։ Եվ քանի որ ՌԴ ընկերությունների արտադրանքի առյուծի բաժինը ռազմականինն է, պետությունը փորձում է շտկել իրավիճակը՝ ընկերություններից պահանջելով, որ մեծացնեն քաղաքացիական արտադրանքի թողարկման բաժինը։ Դեռ 2016-ին, Ռուսաստանի նախագահն առաջադրանք էր տվել աստիճանաբար քաղաքաիական արտադրանքի ծավալները մինչև 2030 հասցնել 50%–ի: