Ռուսաստանի նախագահի հրամանով՝ Հյուսիսային նավատորմը իր կարգավիճակով հավասարեցվել է ռազմավարական ստորաբաժանման՝ ռազմական շրջանի։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2021 թվականից։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ է առանձին նավատորմը նման բարձր կարգավիճակ ստանում։ Մինչ օրս Ռուսաստանի բանակն ունեցել է 4 ռազմական շրջան՝ հարավային, կենտրոնական, արևելյան և արևմտյան։
Հյուսիսային նավատորմն, ի տարբերություն մյուս նավատորմերի, մաս չի կազմել ռազմական շրջանի և ունեցել է իրեն հատուկ անկախություն։
Որոշումն ուղղված է Արկտիկական ուղղությունն ուժեղացնելուն։ 2014 թվականից Ռուսաստանը սկսել է էլ ավելի մեծացնել ռազմական ներկայությունը Արկտիկայում, որոշ գնահատականներով՝ առիթն այս ուղղությամբ Արևմուտքի ակտիվացումն է։