ՌԴ ԶՈւ հարավում խոշոր ստուգումներ են

2021 թվականի պատրաստության պլանով ռուսական բանակի Հարավային ռազմական շրջանում ստուգումներ են անցկացվում՝ ձմեռային ուսումնական փուլն ամփոփելու նպատակով։ Ստուգումներին ներգրավված են շրջանի բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ Սևծովյան նավատորմը և Կասպյան նավատորմիղը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը (1,2

Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 4–րդ առանձին բանակի ավիացիոն ստորաբաժանումների Սու-25ՍՄ3 գրոհիչները տեղափոխվել են Ղրիմ։ Ընդհանուր ներգրավվել է ՀՌՇ տարբեր ստորաբաժանումների ավելի քան 50 միավոր ավիացիոն միջոց։

Բացի այդ, Սու-27ՍՄ, Սու-30ՍՄ, Սու-24Մ, Սու-25ՍՄ3 և Սու-24 ինքնաթիռները ռումբեր և հրթիռներ են արձակել ծովային թիրախների վրա։ Օդաչուները նաև մշակել են ծովի վրա ցածր բարձրության թռիչքներ, ծովային հարվածային խմբերի ուղեկցում։

Հարավային ռազմական շրջանի կազմում են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, Աբխազիայում և Հս․ Օսիայում տեղակայված 4-րդ և 7–րդ ռազմաբազաները, Ռուսաստանի հարավային և Կովկասյան տարածքների ստորաբաժանումները և Ղրիմում տեղակայված ստորաբաժանումները։ Ռազմական շրջանը ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում պատերազմական գործողություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *