ՌԴ Բալթիկ նավատորմը նոր շտաբի պետ ունի

Ապրիլի 19–ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով փոխծովակալ Սերգեյ Լիպիլինը նշանակվել է Բալթիկ նավատորմի շտաբի պետ, նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Սերգեյ Լիպիլին

Լիպիլինը 2014-2018 թթ. եղել է Ռուսաստանի հյուսիս–արևելքի զորքերի ու ուժերի* հրամանատարը, 2018-2021 թվականները՝ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ։

*Ռուսաստանի հյուսիս–արևելքի զորքերն ու ուժերը նախկինում Կամչատկայի նավատորմիղն էր, վերանվանվել է 1998 թվականին։ Մշտական տեղակայման վայրը Կամչատկայի թերակղզին է և պատասխանատու է Խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *