Ազգային ժողովի որոշմամբ բարձրացվել է հայկական զինված ուժերում պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը․ այն հասցվել է մինչև 63 տարեկանի։
Այսուհետ ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինծառայություն կարող են անցնել մինչև 63 տարեկան՝ պահեստազորում հաշվառված և չհաշվառված կանայք և տղամարդիկ։
Նախկինում գործող տարբերակով պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքայինից ավագ ենթասպայական կազմերի համար մինչև 45 տարեկանն էր, կրտսեր սպայական կազմի համար՝ մինչև 48 տարեկանը, մայորների և փոխգնդապետների համար՝ մինչև 50–ը, գնդապետների համար՝ մինչև 55–ը։ Իսկ գեներալ-մայորների և գեներալ-լեյտենանտների համար՝ մինչև 60 տարեկանը, գեներալ-գնդապետների համար՝ մինչև 65 տարեկանը: