2012 թվականից ռուսական բանակին մատակարարվել է ավելի քան 900 միավոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, գրված է 2012-2020 թվականներին ՌԴ ԶՈւ գործունեության հիմնական արդյունքների զեկույցում։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մեկնարկել են «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» անօդաչու թռչող սաքրերի մատակարարումները։
2019-ի գարնանը Շոյգուն հայտնել էր, որ այդ տարի Ռուսաստանի զինված ուժերը կստանա առաջին հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Այդ պահին բանակի սպառազինությունում, տեղեկությունների համաձայն, առկա էր 2000 միավոր անօդաչու սարք։
Ըստ աղյուրների՝ 2011-ին ռուսական բանակն ունեցել է շուրջ 200 անօդաչու, որոնց մի մասը՝ խորհրդային արտադրության։
Նշենք, որ Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն լրացնում է տեխնոլոգիաներում իր բացը, այդ թվում՝ նաև անօդաչու թռչող սարքերի իր պարկը: Ռուսաստանի զինված ուժերում կան նաև բացառապես ԱԹՍ-ներով զինված ստորաբաժանումներ։