ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը տեխնիկական համալրումներ ունի

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) 2019 թվականի հունվար–մարտ ամիսներին ստացել է շուրջ 100 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկա։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Շրջանի տանկային ու մոտոհրաձգային ստորաբաժանումները շարունակում են ստանալ Տ–72Բ3 տանկեր, ԲՄՊ–3Մ մարտական մեքենաներ և ԲՏՌ–82Ա զրահափոխադրիչներ։

ՀՌՇ ստորաբաժանումները արդեն համալրվել են 20 միավոր «Տորնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով և ևս 20 միավոր ավտոտեխնիկայով ու կապի միջոցներով։

Ռազմական շրջանի նոր զինտեխնիկայով հագեցնելու մասին ավելի վաղ՝ փետրվարին, հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նախարարի խոսքերով՝ շրջանը կստանա ավելի քան 1200 միավոր ռազմական միջոց։

Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։ Այս ռազմական շրջանը նշանակալի ներգարվվում ունի նաև Սիրիայում: Ռուսական զորքերի մարտական գործողություններերը կոորդինացվում են հենց ՀՌՇ շտաբից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *