Ռուսաստանի ԶՈւ հարավը տեխնիկական համալրումներ ունի

Մայիսի 16–ին Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Ստավրոպոլում տեղակայված հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը համալրվել է 6 միավոր «Տիգր–Մ» զրահամեքենաներով։

Այս մասին Razm.info–ին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

Բացի այս, Հարավային ռազմական շրջանի Ստավրոպոլում տեղակայված ՌՕՈւ և ՀՕՊ 4–րդ բանակը մայիսի 8–ին ստացել էր 3 միավոր արդիականացված ՍՈւ–25ՍՄ3 գրոհիչներ։ Այդպիսով 4–րդ բանակում կազմավորվել է գրոհիչների էսկադրիլա։ Ինչպես նաև մայիսի 8–ին Դաղստանում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումները ստացել էին 10 միավոր ԲՄՊ-3 մարտական մեքենաներ։

2019 թվականի փետրվարին ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ որոշվել էր ընթացիկ տարվա ընթացքում Հարավային ռազմական շրջանին փոխանցել շուրջ 1200 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկա։ Չհաշված վերոնշյալ համալրումները՝ ռազմական շրջանն արդեն ստացել է ավելի քան 170 միավոր նոր զինտեխնիկա։

Հիշեցնենք նաև, որ հնարավոր է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102–րդ ռազմաբազան համալրվի 18 միավոր ՍՈւ–30ՍՄ կործանիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *