Բելառուսը «Կոնկուրս–Մ» հակատանկային միջոցներ է գնում․ MILEX-2019

Բելառուսի մայրքաղաք Մինսկում ընթացող MILEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանն ու Բելառուսը կնքել են մի քանի պայմանագրեր, որոնցից մեկով Բելառուսը գնում է «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրներ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգի փոխտնօրեն Սերգեյ Միխայլովին։

Միխայլովը հավելել է, որ Ռուսաստանն էլ իր հերթին պատրաստվում է Բելառուսից գնել «Գիտական հետազոտությունների և արտադրանքի կենտրոնի» (ռուս․՝ Центр научных исследований и производства (ЦНИП) արտադրած արձակման կայաններ։

Մեկ այլ պայմանագրով բելառուսական «Մինոտոր–սերվիս» և ռուսական «ԿԲՊ» ( Конструкторское бюро приборостроения) ընկերությունները համաձայնվել են բելառուսական «Վիտիմ» զրահամեքենաները հագեցնել ռուսական «Կորնետ» հակատանկային միջոցներով։

«Կորնետ« հակատանկային հրթիռային համալիր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *