Թուրքիայում ընթանում է Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն

Թուրքիայի Քոնյայի ավիաբազայում շարունակավում է մայիսի 13-ից մեկնարկած որոնաղափրկարարական Anatolian Phoenix-2019 զորավարժությունը, որին մասնակցում է նաև ադրբեջանական կողմը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռ մայիսի 11-ին հայտնել էր զորավարժության մասնակցության մասին։ Այն ժամանակ հայտարարության մեջ նշվել էր, որ ներգրավվելու է Ադրբեջանի օդուժի 2-ական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ։

Ադրբեջանական կողմը այս օրերին, այդ թվում և՝ մայիսի 16-ին, հրապարակել է ընթացող զորավարժությունից կադրեր, ինչից դատելով՝ կարելի է ենթադրել, որ ուղղաթիռներից զատ վարժանքներին մասնակցում է նաև Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատային ստորաբաժանում։

Ադրբեջանցի հատուկջոկատայինները Anatolian Phoenix-2019 զորավարժությանը
Ադրբեջանցի հատուկջոկատայինները Anatolian Phoenix-2019 զորավարժությանը

Հիշեցնենք, որ նման զորավարժություն անցկացվել էր նաև նախորդ տարի՝ 2018-ի հուլիսին, որին ադրբեջանական կողմը ևս մասնակցել էր: Այդ զորավարժությանը ներգրավվել էր նաև Սաուդյան Արաբիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *