Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան հնարավոր է ՍՈւ–30ՍՄ կործանիչներ ստանա

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան հնարավոր է համալրվի 18 միավոր 4++ դասի ՍՈւ–30ՍՄ կործանիչներով։ Նախատեսվում է, որ ՍՈւ–30ՍՄ-ները պիտի փոխարինեն ռազմաբազայի օդուժում առկա՝ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված 18 միավոր ՄիԳ–29 կործանիչներին։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ ռազմաբազայի ավիապարակի թարմացումը սկսվելու է հաջորդ տարվանից։ Նախատեսվում է ՍՈւ–30ՍՄ-ները 2020–2021 թվականների ընթացքում մատակարարել երկու փուլով։ Իսկ կործանիչները ստանալուց հետո ռուս օդաչուները կվերապատրաստվեն Լիպեցկի ավիակենտրոնում։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս տարի ստորագրել է ՍՈւ–30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր: Նախնական փուլով մեր զինված ուժերը կստանան 4 միավոր կործանիչ։ Հավելենք նաև, որ ներկայումս Ռուսաստանը արդիականացնում է իր ավիապարկում առկա ՍՈւ–30ՍՄ կործանիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *