Daily Archives: Դեկտեմբեր 14, 2017

Յենս Ստոլտենբերգը ևս 2 տարի կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ 13.06.2016թ. Դեկտեմբեր 14, 2017 10:38 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ն 2 տարով երկարաձգել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը։ Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են մեկամսյա ՌԷՊ վարժանքներ

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը Դեկտեմբեր 14, 2017 10:03 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողները սկսել են պատրաստություն անցնել «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներով:  Continue reading

Ստամբուլում «ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով» 22 մարդ է ձերբակալվել

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ) Դեկտեմբեր 14, 2017 9:37 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին Ստամբուլում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար մեղադրվող 22 մարդու։  Continue reading

Հայաստանում ստեղծվում է միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն. ԱԳՆ

«Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի վերանորոգված հիմնական մասնաշենքը Դեկտեմբեր 14, 2017 0:07 | RAZM.INFO - Հայաստանում նպատակ կա ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն, ապա դրա կայացումից հետո հավաստագրել այն՝ դարձնելով միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը՝ անդրադառնալով ՊՆ «ԶԱՌ» կենտրոնի վերակառուցմանը: Continue reading