Թուրքիան ևս 70 հատուկջոկատային է ուղարկել Սիրիայի սահման

Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ հյուսիսարևմտյան Բոլուի շրջանի կոմանդոսների 2-րդ բրիգադից 70 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկվել Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ (Ալեքսանդրեթ): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիան նոր հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիան նոր հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիայի սահման

Զինծառայողները և զինտեխնիկան իջեցվել են Հաթայի Իսքենդերուն երկաթուղային կայարանում և ուղարկվել սահմանային ստորաբաժանումներ:

Հավանաբար այս անձնակազմը ևս կուղարկվի Հաթային սահմանակից Սիրիայի Իդլիբ նահանգ, որտեղ արդեն շուրջ երկու ամիս է, ինչ թուրքական ստորաբաժանումներ են տեղակայվում:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Հաթայ էր հասել նաև հետևակի մարտական մեքենաների ու ինքնագնաց հրետանային համակարգերի հերթական շարասյունը:

Հավելենք, որ թուրքական զինուժը տեղակայվում է Իդլիբի հյուսիսում՝ քրդական տարածքներին հարող շրջաններում:

Թեմայի հետ կապված կարող եք ընթերցել նաև այս հոդվածը՝

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *