Անցկացվել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստ

Նիստը նախագահող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստ. 19.12.2017

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստ. 19.12.2017

Հանձնաժողովը քննարկել է 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշել 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:

Նիստն անցկացվել է դեկտեմբերի 19-ին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դրական է գնահատել 2017թ.-ին հանձնաժողովի անդամների և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից իրականացված գործունեությունը:

Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել 2018թ. նախանշված միջոցառումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *