Monthly Archives: Դեկտեմբեր 2017

Բակո Սահակյանը ներկա է եղել ՊԲ զինծառայողների համար նորակառույց շենքի բացմանը

Բակո Սահակայնաը ներկա է եղել Մեխակավանում զինծառայողների համար կառուցված շենքի բացմանը Դեկտեմբեր 29, 2017 19:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել ՊԲ զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Continue reading

ՀՀ ԱԺ նախագահը Գեղարքունիքում այցելել է կայազորային զինհոսպիտալ

Դեկտեմբեր 29, 2017 18:19 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այցելել են Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամաս և կայազորային զինվորական հոսպիտալ: Continue reading

Վրաստանի Թելավ քաղաքում հատուկջոկատայիններ են մոբիլիզացվել. ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանել

Հակաահաբեկչական գործողություն Վրաստանում Դեկտեմբեր 29, 2017 17:02 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ի գիշերը Վրաստանի հյուսիսային Թելավ քաղաք են ուղարկվել հատուկ նշանակության ուժերի հավելյալ ստորոբաժանումներ: Վրաստանի ազգային գվարդիայի 20-րդ բրիգադ է փոխադրվել զինծառայողների նոր խումբ՝ 50 պիկապով:  Continue reading

Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են Ս-400-ների համար վարկի պայմանագիրը. թուրքական ԶԼՄ-ներ

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր Դեկտեմբեր 29, 2017 15:42 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին Անկարայում Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները ստորագրել են Թուրքիային ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի համար վարկի տրամադրման պայմանագիրը:  Continue reading

Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է 195 մարդ

Թուրքիայի ոստիկանական ուժերը մի շարք քաղաքներում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 195 մարդ են ձերբակալել Դեկտեմբեր 29, 2017 14:37 | RAZM.INFO - Դեկտեմբերի 28-ին և 29-ին Թուրքիայի մի շարք նահանգներում և քաղաքներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 195 մարդու:  Continue reading

Ադրբեջանում ռազմական բյուջեի զգալի մասը կրկին գնումներին ու հետազոտություններին է ուղղվում

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2011-18 թթ.՝ դոլարով և մանաթով Դեկտեմբեր 29, 2017 12:22 | RAZM.INFO - Ադրբեջանի նախագահը հաստատել է պետբյուջեի մասին օրենքը, որով ռազմական ոլորտին 2018 թ. համար նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 738 մլն մանաթ (շուրջ 1,62 մլրդ ԱՄՆ դոլար՝ դեկտեմբերի 29-ի փոխարժեքով): Հատկացումների գրեթե կեսը՝ 1,258 մլրդ մանաթ (~745 մլն դոլար) կուղղվի «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսերին»:  Continue reading

Ղազախստանը Ռուսաստանից ստացել է Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչները Դեկտեմբեր 29, 2017 11:02 | RAZM.INFO - Ռուսաստանը Ղազախստանին է մատակարարել պայմանագրով նախատեսված Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը։ Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, իսկ հրապարակված լուսանկարներում երևում են դրանցից երկուսը՝ 07 և 08 համարներով: Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անում Հայաստանում

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժության ժամանակ․ (արխիվ) Դեկտեմբեր 29, 2017 10:28 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները վարժանքներ են մեկնարկել էքստրեմալ պայմաններում գործելու թեմայով։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝  հետախուզության և կապի «Ստրելեց» և «Ազարտ» համալիրներ։ Continue reading

Թուրքիայում ևս 13 գործող զինվորական է ձերբակալվել

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Դեկտեմբեր 29, 2017 9:44 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու» մեղադրանքով ձերբակալել են 13 գործող զինվորականի:  Continue reading

Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանին տարկետում կտրվի

Լուսանկարը՝ Արթուր Պետրոսյանի Դեկտեմբեր 28, 2017 19:25 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունում այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում, չզեկուցվող կարգով ընդգրկված է եղել ֆուտբոլիստ Վահան Վարդանի Բիչախչյանին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու հարցը: Continue reading